Սեպտեմբերի 20-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ տեսչական մարմնի տեսուչները մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սուպերմարկետներում են անցկացրել կիրակնօրյա ստուգայցը։
«Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել:
- Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը հայտնի է․ ցանկ
- ՀՀ էներգետիկայի ոլորտում պլանավորում ենք ներդնել մինչև 600 միլիոն դոլար․ Սամվել Կարապետյանը
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ»,- ասված է հաղորդագրության մեջ։