fbpx
Արցախ

Քանի դեռ չի լուծվել ԼՂ հարցը, ռուս խաղաղապահների գործոնը կարևոր է․ ԱԽ գրասենյակ

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակից արձագանքել են՝ Արցախում գտնվող ռուս խաղաղապահների վերաբերյալ հարցին։

Այս մասին հայտնում է TASS-ը։

ԱԽ գրասենյակից ասել են, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում անվտանգության առումով կայուն չէ։ Վերջերս տեղի ունեցած հրադադարի խախտման հետևանքով հայ քաղաքացիական անձ զոհվեց։

Այս համատեքստում նշվել է, որ ռուս խաղաղապահների գործոնը կարևոր ու նշանակալի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։

ԱԽ գրասենյակից ասել են նաև, որ Հայաստանը շահագրգրռված է, որ ռուս խաղաղապահների ներկայության ժամկետը երկարաձգվի՝ մինչև կլուծվի ԼՂ հարցը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ