ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ քարաթափում է տեղի ունեցել Հերհեր գյուղի խաչմերուկի մոտակայքում:
Նախարարությունը մասնավորապես գրել է.
«Ապրիլի 23-ին, ժամը 20:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
«Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը (մոտ 10 խմ) հեռացրել են ավտոճանապարհից և ճանապարհը դարձրել երկողմանի երթևեկելի»: