fbpx
Հասարակություն

Քարաթափում կենդանաբանական այգու մոտակայքում

Մայիսի 6-ին, ժամը 18:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի, հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոստիկանների հետ միասին քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ