Ամերիկյան իրապատում հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանն ավագ դստեր՝ Նորթի և մոր՝ Քրիս Ջեների հետ մեկնել է Փարիզ։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ նա մասնակցել է նորաձևության շաբաթվա ցուցադրություններին։
Աստղը մասնակցել է Balenciaga ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությանը, ինչպես նաև ներկա եղել հեղինակավոր Jean Paul Gaultier նորաձևության տան աշուն/ձմեռ-2022/2023 նոր հավաքածուին ցուցադրությանը:
Ցուցադրությանը ներկա են եղել նաև բազմաթիվ հայտնիներ, ինչպիսիք են՝ ֆուտբոլիստ Նեյմարը, երգիչ Մալուման, մոդելներ Կոկա Ռոշան, Սինդի Բրունան, Ալեսանդրա Ամբորսիոն և այլք: