Ժամանց

Քարդաշյանը շնորհավորել է Ուեսթին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու շնորհավորել է իր ամուսին Քանյե Ուեսթին՝ «Իմ գեղեցիկ, մութ, խճճված ֆանտազիան» ալբոմի 10-ամյակի կապակցությամբ։

Քարդաշյանը նաև պատմել է, որ երգերից մեկի համար Ուեսթը չէր կարողանում որոշ բառեր գրել ու այդ պահին օգնության է հասել Քիմի 30-ամյակի առթիվ գրված Ուեսթի բանաստեղծությունը։

«Նա վերցրեց բանաստեղծությունն ու սարքեց երգ։ Ես պահում եմ ամեն ինչ», – գրել է Քիմը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ