Քարդաշյանի ընկերը չի թռչի տիեզերք

Հրապարակող՝

Kardashian Davidson

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ընկեր Փիթ Դևիդսոնը չի կարողանա թռչել տիեզերք։

Այս մասին ասվում է ամերիկյան Blue Origin ընկերության տարածած հայտարարության մեջ։

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի ընկերությունը պատրաստվում էր իր թվով 3-րդ կոմերցիոն թռիչքը իրականացնել, որի մասնակիցներից մեկը պետք է լիներ նաև 28-ամյա Դևիդսոնը, սակայն ինչ-որ պատճառով նա չի կարողանա միանալ թռիչքին։

Ընկերությունը հաղորդագրությունում չի մանրամասնում, թե ինչի պատճառով է չեղարկվել Դևիդսոնի թռիչքը։

Նշվում է, որ New Shepard-ի թռիչքը հետաձգվել է մինչև մարտի 29-ը։ Դևիդսոնի փոխարեն տիեզերք թռչողի անունը հայտնի կդառնա մոտ ապագայում։

Ամենաթարմ