Հասարակություն

Քիմ Քարդաշյանը պատասխանել է նախագահ Սարգսյանի գրառմանը

Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Twitter-ի իր էջում գրառում էր կատարել, որով շնորհակալություն էր հայտնել Քիմ Քարդաշյանին և վերջինիս ընտանիքին՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու համար։

Գրառումը չի վրիպել Քարդաշյանի աչքից, ով էլ իր հերթին է գրառմամբ հանդես եկել։

Նա շնորհակալություն է հայտնել Սարգսյանից, ու գրել, որ վերջինս միշտ ժամանակ է գտել իրեն Հայաստանի մասին պատմելու։

Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ հայ դատի հանձնախմբին ու յուրաքանչյուր հայի, ով այս ընթացքում պայքարել է հանուն ճանաչման։

«Ես ուրախ եմ, որ կարողացել եմ բարձրացնել տեղեկացվածությունը և շարունակելու եմ աջակցել այս գեղեցիկ երկրին», – եզրափակել է խոսքը Քիմը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ