Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է 58-ամյա քաղաքացիական անձի մարմին։
Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Նա նշել է, որ Ալվարդ Թովմասյանի աճյունը գտնվել է տան բակում։ Հարազատները կնոջ ինքնությունը ճանաչել են։
Թադևոսյանի խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։