fbpx
Սպորտ

Պորտուգալիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի վերջին խաղում Պորտուգալիայի հավաքականը 6:1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի թիմին:

17-րդ րոպեին սուր անկյունից կատարած դիպուկ հարվածով Գոնսալո Ռամուշն առաջ մղեց պորտուգալացիներին: 33-րդ րոպեին Պելեն գլխի հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Թիմերն ընդմիջման գնացին այս հաշվով: 51-րդ րոպեին Գոնսալո Ռամուշը հաշիվը դարձրեց 3:0: 4 րոպե անց Գերեյրոն հաշիվը դարձրեց 4:0, իսկ 3 րոպե անց Ականջին կրճատեց այն:

67-րդ րոպեին 21-ամյա Գոնսալո Ռամուշը խփեց այս խաղում իր 3-րդ գոլը, իսկ 92-րդ րոպեին Ռաֆայել Լեաուն հաշիվը դարձրեց 6:1:

Պորտուգալիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Մարոկկոյի հավաքականի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ