Իրավական
16:20 20/08/2021

Տեղի է ունեցել քաշքշուկ ոստիկանների և քաղաքացիների միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 20-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնել են, որ Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում (հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ») 12 հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչների և ոստիկանության միջև քաշքշուկ է տեղի ունեցել, կան բերման ենթարկված անձինք:

«2 անձ բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար:

Տարածքում բնակվող քաղաքացիները պնդում են, որ շենքի կառուցումն հակաօրինական է:

Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տրամադրել կառուցապատողին, այս ընթացքում թաղամասի մի խումբ բնակիչներ պայքարել են բազմաբնակարան շենքի կառուցման դեմ: Բնակիչները փորձել են խոչընդոտել շինարարական աշխատանքներին, ինչի հետևանքով քաշքուկ էր առաջացել բնակիչների և ոստիկանության միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ