Աշխարհ

Քաթարը մտադիր է Պաղեստինին 480 մլն դոլար օգնություն տրամադրել

Քաթարի իշխանությունները որոշել են 480 միլիոն դոլար օգնություն տրամադրել պաղեստինյան տարածքների բնակիչներին:

300 միլիոն դոլարը կտրամադրվի Պաղեստինի ազգային վարչակազմին դրամաշնորհների և փոխառությունների տեսքով՝ առողջապահության և կրթական հատվածի զարգացման համար:

Գումարից 180 միլիոն դոլարը կհատկացվի տարածաշրջանում գործող հումանիտար ծրագրերի աջակցմանը և պաղեստինյան տարածքների բոլոր բնակիչներին էլեկտրաէներգիայից մշտապես օգտվելու հնարավորություն ընձեռելու աշխատանքների կատարմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ