fbpx
Առողջապահություն

Քաղաքացիները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին կարող են դիմել առցանց

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) Facebook-ի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ  ԱԱՏՄ լիազորությունների շրջանակում գտնվող խնդրով կարելի է դիմել տեսչական մարմնին՝ առանց տանից դուրս գալու՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում ։

«ԱԱՏՄ լիազորությունների շրջանակում գտնվող խնդրով կարելի է դիմել տեսչական մարմնին՝ առանց տանից դուրս գալու՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում գործող հերթապահ հեռախոսահամարների, կայք-էջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցներով՝ հեռավար։

✅ Զանգահարեք «Թեժ գիծ» ծառայություն՝ 8107 հեռախոսահամարով․ այն արդեն գործում է շուրջօրյա՝ առանց հանգստյան օրերի։

✅ Ուղարկեք ձեր բողոքը կամ հարցերը տեսչական մարմնի info.hlib.am էլեկտրոնային հասցեով։ ԱԱՏՄ թիմն աշխատում է ուժեղացված ռեժիմով։ Արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում արձանագրված խախտումների վերաբերյալ ԱԱՏՄ իրավասության դաշտում գտնվող բողոքները հիմք են ընդունվում մշտադիտարկման համար։

✅ Գրեք մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/hlib.am/․ դրանց պատասխանվում է հնարավորին չափ արագ:

✅ Տեսչական մարմնին առնչվող նորություններին ծանոթացեք ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ www.hlib.am եւ ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am։

✅ Մուտքագրեք Ձեր հարցումը կամ բողոքը նաեւ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով https://e-request.am/hy/։

Տեսչական մարմնի աշխատանքային թիմը պատրաստ է արագ արձագանքել։ Աշխատանքային ժամերին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև արտաժամյա ապահովվում է նշված կապի միջոցներով քաղաքացիներին և կազմակերպություններին խորհրդատվության տրամադրումը և հրատապություն ունեցող խնդիրների լուծումը»։

Եղեք առողջ և անվտանգ

https://www.facebook.com/hlib.am/posts/705319200208787?__xts__[0]=68.ARALm-6hXf7WJ9lqb7Tv4OkU4omqYSUa7weunkYsTFNIGxBnKOPJJtiWiOCa5SJrYGbhUV9Mr9NFSEyKgIYtBFqBTEuyaQ3bupKU18o-l8Pg85D7dk7cGBNZRLsqxcx9uYTuBPoAw1wnk3x-lWQqw767I8zGcqVBX3zYqwfRY5oqP-A1J6fcMPGT1mjmtBM32r39cY_8MT_PklykiZiXhTYDDVuhzUiUAcFV334nEAabmJgbs1vWWKq7GO-uWkic_V_3Rv1DWA3PVfz-fHA0kSa8AsY79WJW3g8bsC6eet2uPL8eB2Qh1KI2F2blHfYykYZ_ugLKRdstB4wgvFjApHc&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ