fbpx
Քաղաքականություն

Քաղաքացիները հրաժարվել են Հայաստան վերադառնալ Սոչի-Երևան չվերթով. ԱԳՆ խոսնակ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ քաղաքացիները ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով: ԱԳՆ խոսնակի խոսքով՝ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվող ՀՀ քաղաքացիների հետ մշտական կապի մեջ է մաքսային կցորդը։

«Վերստին ընդգծում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ է լինել օտարերկրյա քաղաքացիների համար:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից որպես լուծման տարբերակ առաջարկվել էր կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն երեկ կայացած Սոչի-Երևան, ինչ,ես նաև առաջիկայում կայանալիք թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ՝ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը: Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայումս միակ տարբերակից՝ պնդելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով: Հավելեմ, որ առաջիկա օրերին կայանալիք թռիչքն արդեն իսկ համալրված է»,- նշել է ԱԳՆ խոսնակը։

Աննա Նաղդալյանը ընգդծել է, որ  ՀՀ քաղաքացիները կարող են իրենց անձնական մեքենաներով ցամաքային ճանապարհով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ միայն Վրաստանի կառավարության՝ օտարերկրացիների մուտքը սահմանափակող որոշման չեղարկումից հետո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ