fbpx
Կառավարություն

Քաղաքացիների ընդունելություն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մոտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի մոտ 2019թ. սեպտեմբերի 24-ին կայացել է քաղաքացիների հերթական ընդունելություն: Նախարարն ընդունել է նախապես հերթագրված 13 քաղաքացու:

Բարձրացված հարցերը վերաբերել են բուհական և հանրակրթական համակարգում ծագած տարաբնույթ խնդիրների, բարձրացվել են մշակույթի ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացված հարցերի շուրջ քաղաքացիներին տվել է հանգամանալի բանավոր պարզաբանումներ, անհրաժեշտության դեպքում հանձնարարական է տվել նախարարության համապատասխան ստորաբաժանումներին՝ խնդիրներն ուսումնասիրելու և քաղաքացիներին գրավոր պատասխանելու:

Ընդունելությանը մասնակցած մի քաղաքացու կողմից հարց է բարձրացվել հայագիտության հիմնախնդիրների վերաբերյալ: Նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս թեմայով կազմակերպել առավել հանգամանալի քննարկում:

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են նաև կրթության համակարգի բարեփոխումների գործընթացին վերաբերող առաջարկություններ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ