fbpx
Խորհրդարան

Աղմկահարույց օրինագիծն ընդունվեց․ քաղաքացիները կարող են տեսանկարահանված խախտումները փոխանցել ոստիկանությանը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանի ու Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը, որը վերաբերում էր երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելուն:

Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ․ կողմ՝ 83, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 3։

Դեմ ձայները «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից էին։

Նախագիծը ԱԺ-ում բուռն քննարկումների էր արժանացել։ Հեղինակներից Սիսակ Գաբրիելյանը նշել էր, որ այս նախագծով քաղաքացիներին հնարավորություն է տրվում տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութն արձանագրած քաղաքացու տվյալները գաղտնի են լինելու։

Տեսանյութն ուղարկելուց հետո քաղաքացին այդ գործընթացում այլևս դերակատարում չի ունենալու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ