Ապրիլի 25-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել Կառավարության շենքի մոտ:
Մի խումբ մարդիկ պահանջել են կառավարությանը չպահանջել գազի և էլեկտրանէներգիայի վարձավճարները:
Նրանք հայտնել են, որ երկրում արտակարգ դրություն է հաստատվել և մարդկանց արգելվում է աշխատել, բայց ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» շարունակում են պահանջել, որ վճարումները կատարեն:
«Մենք պահանջում են ՀՀ վարչապետից, ՀՀ կառավարությունից, որպեսզի սաստեն էս դիվերսիոն կառույցների ոտնձգությունները մեր քաղաքացիների նկատմամբ,-նշում են բողոքի ակցիա իրականացնողները և հավելում, որ ակցիաները կլինեն շարունակական:
Հայտնենք, որ օրեր առաջ ՀՀ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ պարետի կողմից մի շարք սահմանափակումներ հանվել են և դրանով պայմանավոված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած:
ՀԾԿՀ-ն քաղաքացիներին հորդորում էր ճիշտ ժամանակին կատարել կոմունալ վճարումները:
https://www.facebook.com/artur.movsisyan.336/videos/1786232661519129/