fbpx
Իրավական

Քաղաքացու նկարները ներբեռնել են ինստագրամ և շանտաժի ենթարկել

Մարտի 10-ին` ժամը 19.00-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 24-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ ինստագրամից իր նկարները ներբեռնել և շանտաժի են ենթարկում իրեն:

Ժամը 20.20-ին քաղաքացուհին Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ «Ինստագրամ» սոցիալական ցանցից՝ իր անունով գործող կայքից, ներբեռնել են իր լուսանկարները, բացել առանձին կայք և իրեն սպառնում են, որ իր հետ հարաբերություն չունենալու դեպքում սոցիալական ցանցերում կվարկաբեկեն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 22.30-ին, Դավիթաշեն 4-րդ թաղամասից Մարաշի բաժանմունք բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Հայկ Խ.-ն և տվել խոստովանական բացատրություն:

Բջջային հեռախոսն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ