ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Քաղաքացու օրը նշում է Կապան քաղաքում՝ մասնակցելով հանրային քննարկմանը: Հարությունյանը քննարկման ժամանակ խոսել է ներառական կրթությունից:
«Մենք միանգամայն այլ արժեհամակարգ ունեցող հասարակություն են դաստիարակում սրանով: Մեր երեխաները սովորում են համակեցության, միասին ապրելու, խոցելի խմբերին հարգելու կանոնները: Մեզ համար առաջնային խնդիր է պատշաճ կերպով համընդհանուր ներառման անցնելու, որ բոլոր այն խմբերը, որոնք կրթություն էին ստանում տանը, դառնան մեր հասարակության լիարժեք անդամ»,- ասել է Հարությունյանը:
Ըստ կրթության և գիտության նախարարի՝ մասնագետների մեծ մասը պատրաստ չէ անցմանը, դպրոցները մատչելի չեն, ուստի մասնագետները կվերապատրաստվեն, իսկ դպրոցներ մատչելիության ուղղությամբ աշխատանքներ տարվել և տարվում են: Սյունիքի 10 դպրոցներում խնդիրը կլուծվի այս տարի:
«Համընդահնաուր ներառումը չպետք է ընկալվի որպես հաշմանդամություն ունեցող երեխաների անցում, դա վերաբերում է յուրաքանչյուր աշակերտի, քանի որ յուրաքանչյուր աշակերտ ունի որակյալ կրթության կարիք»,- ասել է նախարարը: