fbpx
Հասարակություն

Այսուհետ ոչ մեկի մտքով չպետք է անցնի՝ զոռբայությամբ տիրանալ քաղաքական իշխանության․ Ռոմանոս Պետրոսյան

Այսուհետ ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի՝ ընտրակաշառքով, կեղծ բարեպաշտության քողի տակ, զոռբայությամբ ու սոցիալ-տնտեսական կարողությունների միջոցով «տիրանալու» քաղաքական իշխանության, ունենալու «սեփական» խորհրդարանական խմբակցություն, աղճատելու ճշտի և սխալի, բարու և չարի, ոգեղենի և նյութականի՝ ի վերուստ նախանշած սահմանագիծը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Հոգեվիճակ.

10 ամսական կաղնու տնկիներ են՝ ստացված սերմից. դեռ որքան ջանք, նվիրում, կամք և անխոնջ աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի այս դալար շիվերը դառնան հաստաբուն կաղնի՝ ի զորու դիմակայելու հողմերին, փոթորիկներին ու բնական աղետներին…

Նույնը՝ պետականաշինությունն է.

Հ.Գ. Այսուհետ ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի՝ ընտրակաշառքով, կեղծ բարեպաշտության քողի տակ, զոռբայությամբ ու սոցիալ-տնտեսական կարողությունների միջոցով «տիրանալու» քաղաքական իշխանության, ունենալու «սեփական» խորհրդարանական խմբակցություն, աղճատելու ճշտի և սխալի, բարու և չարի, ոգեղենի և նյութականի՝ ի վերուստ նախանշած սահմանագիծը…»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/romanos.petrosyan/posts/3622290097790236

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ