Արցախ

Դեռ քաղաքական կոմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չենք տեսնում․ ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին ասուլիսի ժամանակ հարց է ուղղվել՝ թե որքանով են իրական լուրերը, թե վերադարձրել ենք «Լելե թեփե» բարձունքը.

«Այսօր որևէ բարձունք նշանակություն չունի, քանի որ գնում է լայնածավալ պատերազմ, մենք վաղը կարող է ունենանք նահանջ կամ հակառակը: Մենք պետք է շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինել: Լայնածավալ պատերազմի պարագայում դիրք վերցնել, դիրք տալը ժամանակավոր բնույթ է կրում: Մեր մարտավարությունը սա է լինելու: Դեռ քաղաքական կոմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չենք տեսնում»,- ասել է Հարությունյանը։

Հարությունյանը նաև ասել է, որ մեծ է կամավորների թիվը, այնքան, որ չեն կարողանում նրանց բոլորի ցանկությունն իրականություն դարձնել՝ մարտական դիրքեր հասցնել:

Ադրբեջանի հետ բանակցությունների մասին խոսելով՝ ԱՀ նախագահն ասել է, որ նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ:

«Լկտիությունը Թուրքիայի դուք այսօր տեսնում եք: Մենք պայքարում ենք թուրք-ադրբեջանական ուժերի հետ: Տակտիկական առումով որևէ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել»,- եզրափակել է նախագահը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ