fbpx
Երևան

Քաղաքապետը ներկա է գտնվել Հայ մանուկ ծրագրի երրորդ վիճակահանությանը

Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկա է գտնվել «Հայ մանուկ» ծրագրի երրորդ վիճակահանությանը:

«Նշված է, որ «Հայ» ասոցիացիայի «Հայ մանուկ» ծրագրի շրջանակում ևս 152 ամուսնական զույգեր բարերարների աջակցությամբ հնարավորություն կունենան երեխա ունենալու համար դիմել բժշկական միջամտության: Բարեգործական ծրագրի երրորդ վիճակահանությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, օրենսդիր, գործադիր մարմնի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, հյուրեր:

«Հայ մանուկ»-ը նախագիծ է, որն օգնում է ամուսնական զույգերին, ովքեր չունեն բավարար միջոցներ, բժշկական դժվարամատչելի ծառայությունների օգնությամբ երեխա ունենալ:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին կարևոր այս գաղափարը ծրագիր դարձնելու համար:

«Հատկապես վերջին իրադարձություններից հետո շատ կարևոր է, որ հայ ընտանիքներում որքան հնարավոր է շատ լսվի մանկան ճիչը: Այս ուղղությամբ պետությունը, համայնքը ևս ունեն մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ»,- նշել է քաղաքապետը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ