Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` հայտնելով, որ քաղաքում տնկվում են ծաղկող ծառեր.
«Ինչպես տարեսկզբին խոստացել էր Խաչիկ Հակոբյանը, քաղաքում տնկվում են ծաղկող ծառեր՝ արոսենիներ, հուդայածառեր, կեչիներ և այլն, և մեկ-երկու տարուց արդեն ավելի բազմաբղետ տեսարաններ կունենանք պուրակներում ու փողոցներում»,- գրել է Հակոբ Կարապետյանը։
