fbpx
Կառավարություն

18:30 13/8/2019

Քաղավիացիայի կոմիտեն հերքում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը խոչընդոտելու մասին լուրերը

Լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունը, թե իբր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը խոչընդոտում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը չվերթ իրականացնել Երևան, չի համապատասխանում իրականությանը։

Այս կապակցությամբ կոմիտեն հայտնում է, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու համար որևէ հայտ չի ստացել: ՌԴ ավիացիոն իշխանություններից դիվանագիտական ուղիներով չի ստացվել նաև ավիաընկերության նշանակումը Ռուսաստանի որևէ քաղաքից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու վերաբերյալ։

Ավելին` կոմիտեն մինչ այս պահը չի ստացել որևէ պաշտոնական գրություն ավիաընկերությունից՝ 2019 թվականի ձմեռային նավիգացիոն շրջանում չվերթներ չիրականացնելու վերաբերյալ։

Տեղեկատվությունը, թե իբր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը խոչընդոտում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը, չի համապատասխանում իրականությանըhttps://infocheck.am/am/posts/132

Geplaatst door Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee op Dinsdag 13 augustus 2019

Վերեվ