Էդմոն Մարուքյանը, ով հանդիսանում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, իր Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարել։
«Մեր առավոտները սկսվում են ժողովրդավարական Հայաստանի վրա Ադրբեջանի ամենօրյա հարձակումների մասին տեղեկատվությամբ»-։ գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Այդ հարձակումների միջոցով Ադրբեջանը Հայաստանին «խաղաղություն» է առաջարկում։ Միջազգային հանրությունը լուռ հետևում է այս անհեթեթությանը։ Ասելիք չունեմ…»,- նշել է Մարուքյանը՝ կիսվելով Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությամբ:
Էդմոն Մարուքյանի արտահայտությունից կարելի է ենթադրել, որ իշխանությունները կարող են կատարվել ինչ-որ գործողություններ, դա կլինի օրինակ՝ ՀԱՊԿ-ի զորեքերի տեղակայումը Հայաստանի սահմաններին, պրոռուսական ինտեգրացիա՝ միութենական պետություն մաս դառնալու նպատակով կամ այլ բան։ Կարծես՝ իրենց քայլերը արդարացնելու և իրենց գործողությունները հիմնավորելու համար պատասխանատվությունը բարդում են միջազգային հանրության վրա։ Չմոռանանք, որ այսօր նույն միջազգային հանրությունը Հայաստան է ուղարկել դիտորդական առաքելություն, որով կանգնեցրել է Ադրբեջանի ագրեսիան։
Միջազգային հանրությունը, ինչպես նաև հայ ժողովրդի ստվար մասը ՀՀ քաղաքական իշխանություններից ակնկալում են ավելի լուրջ և հստակ քայլեր՝ ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցում, կառուցողական և գործուն քայլերով միջազգային գործընկերների հետ համագործակցում, սադրանքներից խուսափում և Ադրբեջանի ու Ռուսաստանի կողմից իրականացվող սադրանքներից խուսափում։ Սակայն դեռ որևէ հստակ և լուրջ քայլեր ՀՀ-ի կողմից չի արձանագրվել, որով երկրի պետականությունն ու անվտանգությունը կարող է ապահովվել և միջազգային հանրությանը ցույց տալ, որ պատրաստ են խորապես համագործակցել իրենց հետ։
Անընդհատ նմանատիպ հայտարարություններ անելով հնարավոր է, որ իսկապես միջազգային հանրությունը այլևս չհետաքրքրվի և աջակցություն չցուցաբերի Հայաստանին։ Հարկավոր է ոչ թե մեղադրել միջազգային հանրությանը, այլ գործել հօգուտ սեփական երկրի շահերի, ձեռք բերել բարեկամ և դաշնակից երկրների ռազմական և քաղաքական առաջարկություններից, ոչ թե մնալ վնասակար կազմակերպություններում և մեղադրել միջազգային հանրությանը։
