fbpx
Առողջապահություն

Ո՞ր սովորություններն են քայքայում երիկամները

Առողջության անբավարար վերահսկողությունը, աղի և ցավազրկողների չարաշահումը կարող են հանգեցնել երիկամների լուրջ խնդիրների, Москва 24-ին ասել է բժիշկ-թերապեւտ Տատյանա Ռոմանենկոն։

«Առաջին սովորությունը անհոգ վերաբերմունքն է սեփական առողջությանը։ Չբուժված ատամները, սխալ վարքը նշիկաբորբի ժամանակ. օրինակ՝ ստրեպտակոկը կարող է հանգեցնել երիկամներում բարդությունների, ինչ-որ բորբոքային պրոցեսի առաջացման։

Մասնագետի խոսքով՝ չբուժված ատամները նույնպես նպաստում են վարակի տարածմանը։ Դա կարող է հանգեցնել ինչպես սրտի, այնպես էլ երիկամների հիվանդությունների բարդությունների։

Բուժման բացակայության դեպքում կարող են վնասել նաև միզասեռական համակարգի հիվանդությունները, օրինակ՝ պրոստատիտը, աճուկների, միզափամփուշտի բորբոքումը։ Բացի այդ, վտանգավոր է ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների և ցավազրկողների չվերահսկվող ընդունումը, նշել է բժիշկը։

«Դրանց հաճախակի կիրառումը կարող է հանգեցնել նեֆրոպաթիայի առաջացման, երիկամների ֆունկցիայի խանգարման։ Դա, ցավոք, հաճախ է տեղի ունենում, բայց մարդիկ դրան ուշադրություն չեն դարձնում»,- ասել է Ռոմանենկոն։

Աղի չարաշահումը նույնպես վնասակար է։ Այն կարող է նպաստել զարկերակային ճնշման բարձրացման, իսկ եթե դա տեղի է ունենում անախտանիշ ձևով և չի բուժվում, ապա կարող է հանգեցնել երիկամների քրոնիկական հիվանդության, նախազգուշացրել է թերապևտը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ