fbpx
Իրավական

Քչերն են հավատում, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործների հետևում այլ ուժեր կանգնած չեն․ Ստեփան Դեմիրճյան

Այսօր լրագրողների հետ զրուցել է Ստեփան Դեմիրճյանը, ով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ զոհված Կարեն Դեմիրճյանի որդին է։

Նա խոսել է Հոկտմեբերի 27-ին կատարվածի բացահայտման մասին ու նշել, որ կա գործը վերաբացելու հանրային պահանջ։

«Նույնիսկ 20 տարի անց լիարժեք բացահայտման հասարակական պահանջն էլ ավելի է ուժեղացել այն պատճառով, որ ժողովուրդը տեսնում է՝ նոր իշխանությունը բացահայտում է պետության դեմ կատարած հանցագործությունները, ունի քաղաքական կամք, կաշկանդված չէ, և ժողովուրդը հույս ունի՝ իշխանությունը կանդրադառնա նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագորությանը։ Քչերն են հավատում, որ այդ ոճրագործների հետևում այլ ուժեր կանգնած չեն եղել», – ասել է Դեմիրճյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ