fbpx
Տնտեսություն

Վահան Քերոբյանը Դենիս Մանտուրովի հետ քննարկել է համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ քննարկում է ոունեցել։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Դեկտեմբերի 4-ին հյուրընկալվել է Expo 2020 Dubai-ում Ռուսաստանի տաղավարում՝ մեր գործընկերների հետ միասին տոնելու ցուցահանդեսում Ռուսաստանի Դաշնության ազգային օրերը:

Միջոցառման ընթացքում առանձին հանդիպում եմ ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

Քննարկել ենք մեր երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Անդրադարձել ենք Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված այլ հարցերի ևս»,- ասվում է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ