fbpx
Տնտեսություն

Քերոբյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարին

Երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը երեկ՝ հուլիսի 29-ին, հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Քերոբյանը։

Քերոբյանն ու Խուցիշվիլին խոսել են Հայաստանի ու Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների և տնտեսական կապերի ամրապնդման մասին, ինչպես նաև անդրադարձել են հարկային ու մաքսային ոլորտներում համագործակցության կարևորության հարցերին։

Կողմերը քննարկել են նաև Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ