fbpx
Մարզեր

11:50 2/9/2019

Քեշ փողով ընտրված համայնքի ղեկավար է Արենի խոշորացված համայնքի ղեկավարը. մարզպետի նախկին տեղակալ

Վերջերս Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից՝ մի քանի օր աշխատանքի չներկայանալու պատճառով: Նա Facebook-ի ուղիղ եթերում անդրադարձել է իր հասցեին ուղղված մի շարք հրապարակումների՝ անելով մի շարք բացահայտումներ:

Մարզպետը մի շարք համայնքապետերի մասին է խոսում. «Անձնական որևէ խնդիր չունեմ մարզպետի հետ, Վայոց ձորում իշխում են ծովահենները, ծովահենների իշխանություն է՝ ի դեմս մարզպետի, ազգային անվտանգության պետի, իրենց համայնքապետերի… քեշ փողով ընտրված համայնքի ղեկավար է Արենի խոշորացված համայնքի ղեկավարը, ով չգիտի այդ մասին, հազարավոր հեկտար հողերի անօրինական փաստաթղթերն իմ մոտ կան, թե ինչպես են մարդկանց ստիպել, որ օտարեն այդ հողերը՝ 1000 հա, 3000 հա: Գրություն եմ ուղարկում, որ անվավեր ճանաչեն, ձեն չկա, որովհետև համայնքի ղեկավարի հետ մեր մարզպետը պաչիկով բարևում է»:

Նախկին փոխմարզպետն ասաց, որ ոչինչ չի փոխվել՝ սկսած ուռճացված հաստիքացուցակներից:

«Ոչ մի կաշկանդվածություն չունեմ, ինքնանպատակ չի եղել «Քաղաքացիական պայմանագրին» միանալը, 2013-ից այնտեղ ենք, աշխատում են մեր թերություններով ու առավելություններով, բայց գաղափարից շեղվելն աղետալի է: Դուք կարող եք սիրել Նիկոլ Փաշինյանին, կարող եք չսիրել, բայց կարևորը ինստիտուցիոնալ գաղափարն է, որը բերել ենք: Ամեն օր Նիկոլ Փաշինյանին՝ ցավդ տանեմ, ցավդ տանեմ, էլի ցավը տարեք, ոչ մի խնդիր, բայց եթե մենք իր գաղափարակիցն ենք, ուրեմն գլուխ կհանենք, ուրեմն մենք ու վարչապետը պռավալ չենք տա: Ես չեմ բացակայել, ես երկու օր եղել եմ բացակա, մեկ օրը գնացել եմ ԱԺ, մյուս օրը՝ վարչապետի աշխատակազմ և դրա համար ազատվել եմ աշխատանքից»,-ասաց նախկին փոխմարզպետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Geplaatst door Razmik Tonoyan op Zondag 1 september 2019

Վերեվ