fbpx
Իրավական

Քիչ էր մնում մոռանայի․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը իր Facebook-յան էջում գրել է.

«Քիչ էր մնում մոռանայի։

Հիշո՞ւմ եք, որ դատախազության կողմից պարոն Ծառուկյանի բիզնես գործունեություն ծավալելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու մերժման որոշումը բողոքարկել էի դատարանում։

Առաջին նիստը նշանակվել էր հուլիսի 22-ին, ինչի մասին ծանուցվել էի միայն հուլիսի 23-ին։ Հավանաբար ոչ պատշաճ ծանուցման պատճառով նիստը հետաձգվել էր։ Հաջորդ նիստի օրը սեպտեմբերի 24-ն էր, ժամը 11։00։ Դրա նախորդ օրն իրենք պարտաճանաչ զանգեցին, հիշեցրեցին նիստի մասին, որ հաստատ պատշաճ ծանուցված լինեմ։ Գիշերը, մինչև առավոտյան 05։00 նստած գործն էի ուսումնասիրում, ելույթս պատրաստեցի, առանցքային շեշտադրումները հստակեցրի։ Առավոտյան 10։20 տնից դուրս եկա։ 10։40 դատարանից զանգեցին, հայտնեցին, որ դատավորը սեմինարի ա ու նիստը չի կայանալու:

Հեչ, ուղղակի արձանագրենք, անցնենք առաջ։ Դատավարությունը խոստանում ա ավելի հետաքրքիր լինել, հաշվի առնելով դատավորի անձը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ