Ամերիկահայ հեուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով վերջերս WCIT-2019-ի շրջանակներում ժամանել էր Հայաստան, Twitter-ի իր էջում կրկին անդրադարձել է Հայաստան այցին:
Այս անգամ Քիմը լուսանկարներ է հրապարակել Ծիծեռնակաբերդ կատարած իր այցից և կից գրել.
«Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կատարած այցելությունն իսկապես հուզիչ էր: Հավատս չի գալիս, որ չնայած այսքան նկարներին և այդ մասին գրված գրականությանը, մարդիկ դեռ փորձում են ժխտել, որ այդպիսի բան է եղել: Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 միլիոն հայ է սպանվել»:
Visiting the Armenian Genocide Museum was extremely emotional. I can’t believe with all of the photos from the massacres and published literature during this time that people still try to deny this ever happened. We will never forget that 1.5 million Armenians were murdered. 🇦🇲 pic.twitter.com/zrA0kvTvGH
— Kim Kardashian West (@KimKardashian) October 14, 2019
