Զինված Ուժեր
12:03 25/05/2021

ՔԿ-ն նոր տվյալներ է հայտնել երեկ մահացած զինծառայողի մասին․ նա կրակել է իր գլխի շրջանում

2021թ. մայիսի 24-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի շարահրապարակում, պարտադիր ժամկետային զինծառայող Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանն իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել իր գլխի շրջանում, որի հետևանքով ստացել է մահացու հրազենային վնասվածք, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ զինծառայողը մահացել էր զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ