fbpx
Սպորտ

12:20 12/6/2019

ՔԿԾ աշխատակիցը Տայկվանդոյի Եվրոպայի գավաթի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հերթապահության բաժնի 2-րդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ Մարտին Գագիկի Ազատյանը, մասնակցելով 2019 թվականի հունիսի 6-ից 9-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի ունեցած A.E.T.F. վարկածով Տայկվանդոյի Եվրոպայի գավաթի առաջնությանը, նվաճել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալներ՝ մեծ հպարտությամբ գլխավերևում պահելով հայոց եռագույնը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շնորհավորում է Մարտին Ազատյանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿԾ պաշտոնական կայքից։

Վերեվ