fbpx
Առողջապահություն

ՔԿՀ-ում քովիդից մահվան մասին տեղեկություն եմ ստացել․ նախարար

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ԱԺ-ում ցավով նշեց, որ իրեն զեկուցվել է քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքի մասին։

Նա այս մասին ասաց՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանի հարցին։

Անդրեասյանը նշեց, որ այս պահին ճշտումներ են արվում, որոշակի բժշկական հարցեր կան։

Նախարարի խոսքով՝ այժմ հրատապ միջոցներ են քննարկվում, որպեսզի հնարավոր լինի ապահովել ՔԿՀ-ներում գտնվող անձանց հակահամաճարակային անվտանգությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ