ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիային:
«Օգոստոսի 29-ին ՀՀ կառավարության վարչական շենքի առջև՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջիններիս որդիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ընդ որում, հարկ ենք համարում նշել, որ որոշ գործերով տուժողների իրավահաջորդները բողոքներ են ներկայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Երեկ՝ օգոստոսի 29-ին, բարձրացված հարցերի կապակցությամբ՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում կատարվել է ընդունելություն»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
