fbpx
Աշխարհ

Հիլարի Քլինթոնն ու դուստրը հայտնվել են Variety ամսագրի շապիկին

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու դուստրը՝ Չելսին հայտնվել են Variety ամսագրի շապիկին, որը նվիրված է կանացի ուժին: Այս մասին հաղորդվում է հրատարակության կայքում։

ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը հարցազրույցներից մեկում ասել է, որ իր հոր քաղաքական կարիերայի գագաթնակետին ԶԼՄ-ների կողմից ուժգին ճնշում է զգացել։ Դեռահաս տարիքում Չելսի Քլինթոնը ցանկանում էր ետին պլանում լինել եւ թաքնվել հանրությունից:

«Երբեմն ես իսկապես ուզում էի ետին պլանում լինել, քանի որ չէի ուզում, որ այդքան շատ մարդիկ ինձ նայեն կամ այդքան վառ լույսեր փայլեն ինձ վրա», – ասել է նա եւ հավելել, որ անընդհատ ծաղրի է ենթարկվել:

«Բարեբախտաբար, դա հիմա ինձ վրա չի ազդում։ Մանկությանս տարիներին վախ չեմ զգացել, քանի որ հակառակ դեպքում ուղղակի անընդհատ կվախենայի։ Երբ մտածում եմ խիզախ եւ տոկուն երեխաներ մեծացնելու մասին, փորձում եմ ավելի շատ մտածել այն մասին, թե ինչ եմ ուզում սովորել իմ մանկության փորձից»,- անկեղծացել է Չելսի Քլինթոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ