Զինված Ուժեր

Այս պահի դրությամբ քնապարկերի անհրաժեշտ քանակությունը լրացված է. ՊԲ

«Խորին երախտագիտություն հայտնելով մեր քաղաքացիներին՝ բանակի կարիքների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերմանն արագ արձագանքելու համար, միևնույն ժամանակ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակությունը լրացված է, և պարբերաբար իրականացվում է մատակարարում:

Մեր հայրենակիցներին խնդրում ենք լրացուցիչ միջոցներ չծախսել ԱՀ ՊԲ-ի համար ոչ հրատապ նյութական միջոցներ ձեռք բերելու կամ արտադրելու համար: Անհրաժեշտության դեպքում ԱՀ ՊԲ-ն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ: Ինչ վերաբերվում է քնապարկերի անհրաժեշտության մասին ահազանգերին, խնդրում ենք նման դեպքերում դիմողներին ուղղորդել ԱՀ ՊԲ համապատասխան թիկունքային ծառայություն»,-նշված է Պաշտպանության Բանակի Facebook-ի գրառման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ