Կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի 2-րդ խմբի մրցաշարը՝ Ավստրիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի և Ուելսի հավաքականների մասնակցությամբ կկայանա մարտի 23-ից 31-ը Ավստրիայում:
Մրցաշարի ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Հավաքական թիմերի ապահովման բաժնի աշխատակից Քնարիկ Աբելյանը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը։
