fbpx
Աշխարհ
08:00 16/11/2019

Քնկոտ Ջոին հաղթելու համար Ուկրաինայի կարիքը չունեմ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մրցակից Ջո Բայդենին հաղթելու համար Ուկրաինայի կարիքը չունի: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Լուիզիանա նահանգում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է Fox Phoenix-ը:

«Քնկոտ Բայդենին հաղթելու համար դիմեմ Ուկրաինայի օգնությա՞նը: Կարիք չկա»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ նախորդ ընտրություններում իրեն հաջողվել է առանց որևէ մեկի օգնության հաղթել Բուշերի դինաստիային, այնուհետև՝ Քլինթոնների դինաստիային և Օբամային:

Թրամփը Բայդենին հաճախ է անվանում «քնկոտ»՝ ակնարկելով, որ նա ի վիճակի չէ արագ արձագանքել և պատասխանել հարցերին:

Հիշեցնենք, որ Թրամփի`Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցը սկանդալներ է հարուցել։ Այս հեռախոսազրույցի հիմքով ԱՄՆ նախագահի դեմ նաև իմպիչմենտի գործընթաց է սկսվել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ