Աշխարհի ամենահայտնի նարկոբարոններից Պաբլո Էսկոբարի որդին՝ Խուան Պաբլո Էսկոբարը, քննադատել է Netflix-ի «Նարկո» սերիալը, որը հենց Էսկոբարի մասին է։
Այս մասին հայտնում է KP-ն։
Էսկոբարն ասել է, որ ինքը սխալներ է գտել սերիալի և առաջին, և երկրորդ եթերաշրջաններում։ Դրանք թվով 28-ն են եղել։
Նա նշել է, որ հոդված է գրել այդ մասով, որն արդեն ընթերցել է 3 միլիոն մարդ։
Նրա խոսքով՝ սխալների մասով նույնիսկ Հնդկաստանից են իրեն գրել։
