Լուկաշենկոն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցը

Հրապարակող՝

լուկաշենկո

Ամենադիտվածներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցը և առաջարկել բանակցություններ վարել Բելառուսի, Ուկրաինայի և Բալթյան երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում է Sputnik Բելառուսը։

«Լուկաշենկոն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են օրակարգի ամենահրատապ հարցերը՝ առանձին-առանձին անդրադառնալով Ուկրաինայի տարածքից հացահատիկի արտահանման խնդրին։ Պետության ղեկավարը հստակ ուրվագծել է իր դիրքորոշումն այս թեմայով` Բելառուսը պատրաստ է մեր երկրի տարածքով ուկրաինական հացահատիկ մատակարարել Բալթյան նավահանգիստներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել բելառուսական երկաթուղային տրանսպորտով հացահատիկի փոխադրմանը` գրում է թերթը։

Ամենաթարմ