Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահԱլեքսանդր Լուկաշենկոն քննարկել են եղբայրական ռուս-բելառուսական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր:
Հայտնենք, որ կարծիքների փոխանակումը տեղի է ունեցել վերջերս ՌԴ 33 քաղաքացու ձերբակալության կապակցությամբ:
«Նրանք վստահություն են հայտնել, որ ստեղծված իրավիճակը կկարգավորվի փոխըմբռնման ոգով, որը բնորոշ է երկու երկրների համագործակցությանը:
Ընդգծվել է, որ ռուսական կողմը շահագրգռված է Բելառուսում կայուն ներքաղաքական իրավիճակի պահպանմամբ առաջիկա նախագահական ընտրությունների` հանգիստ մթնոլորտում անցկացմամբ»:
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
