fbpx
Երևան

Քննարկում՝ մայրաքաղաքի վերելակային տնտեսության ընդհանուր վիճակի ուսումնասիրության վերաբերյալ

Երևանի ուղղահայաց շարժունակության և անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային ֆինանսավորմամբ միջազգային ընկերությունն իրականացրել է մայրաքաղաքի վերելակային տնտեսության ընդհանուր վիճակի ուսումնասիրություն: Սեմինարի ընթացքում ներկայացվել է խորհրդատուների հաշվետվությունն ու նախանշվել են հիմնական հնարավորությունները և խոչընդոտները, որոնք կարող են ազդեցություն ունենալ վերելակների փոխարինման հետագա ծրագրի և դրա կառուցվածքի վրա: Քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, միջազգային ու տեղական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ: Իրականացված ուսումնասիրությունները ներառում են վերելակային տնտեսության առկա վիճակը, տնտեսական և ֆինանսական գնահատականը, վերելակների փոխարինման ժամանակացույցը, ծրագրի հավանական տևողությունը, ինչպես նաև առաջարկվող լուծումները: Մայրաքաղաքի վերելակային ֆոնդի փոխարինման վերաբերյալ ներկայացնելով քաղաքային իշխանությունների մոտեցումները՝ Հրաչյա Սարգսյանը և Հայկ Սարգսյանն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել կատարված ուսումնասիրությունների ու առաջարկվող տարբերակների առնչությամբ:

Սեմինարի արդյունքներով եզրահանգումները կներառվեն խորհրդատուների առաջարկություններում և վերջնական հաշվետվության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ