fbpx
Իրավական

Քննարկում՝ «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների հեռանկարները» թեմայով

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների հեռանկարները» թեմայով քննարկում: Վերջինին մասնակցել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներ, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում փոխնախարար Գալյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին միջոցառման կազմակերպման համար՝ նշելով, որ նման հանդիպումները յուրատեսակ հարթակ են առկա խնդիրների վերհանման և լուծումների առաջադրման համար:

Սրբուհի Գալյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարությունները ներկայում գտնվում են լրամշակման փուլում, որոնցով նախանշվող առաջնահերթություններին անդրադառնալով՝ փոխնախարարն ընդգծել է պատժի կրման հավասար պայմանների ապահովումը, բժշկական սպասարկման որակի բարելավումը և քրեակատարողական ծառայության աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավումը:

Ամփոփելով խոսքը՝ Սրբուհի Գալյանը նշել է նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի կողմից բարձրացված օբյեկտիվ մտահոգությունները նաև Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում են և Նախարարությունը պատրաստակամ է համատեղ ջանքերով հասնել առկա խնդիրների լուծմանը:

Հաջորդիվ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում հանդիպման մասնակիցների միջև:

Նշենք, որ քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի և Բաց Հասարակության հիմնադրամներ – Հայաստան հասարակական կազմակերպության ջանքերով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարդատության նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ