fbpx
Հասարակություն

Սանկտ Պետերբուրգում կայացած քննարկամանը ներկայացվել է երկրի IT ներուժը զբոսաշրջության ոլորտում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 11-ին Հայաստանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Զբոսաշրջություն, մշակույթ և թվայնացում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որտեղ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրել է երկրի IT ներուժը զբոսաշրջության ոլորտում և համավարակի ազդեցությունը նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացում։

«Կլոր սեղանին մասնակցել են հասարակական գործիչներ և փորձագետներ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և այլ երկրներից։

Հանդիպման ընթացում շեշտ է դրվել սոցիալական զբոսաշրջության վրա, որը միտված է հասարակության տարբեր շերտերի միջև հակասությունների հարթմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի պետությունների սոցիալական և քաղաքական կայունությանը։

Կլոր սեղան-քննարկումն իրականացվել է TRAVEL HUB «Համագործակցություն» զբոսաշրջային միջազգային ֆորումի շրջանակում, ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի կողմից»,- ասվում է հաղորդագրություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ