fbpx
Խորհրդարան

Քննարկվել է 2018թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցը

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մայիսի 17-ին հանդիպել է Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) ընտրական հարցերի վարչության ղեկավար Ալեքսանդր Շլիկի և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովի հետ:

Քննարկվել է 2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցը, որում նշված է, որ ընտրական օրենսգրքում և համապատասխան օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով խստացվել են վարչական ռեսուրսների չարաշահմանը միտված կանխարգելման միջոցները, վերացվել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ կիրառվող սահմանափակումները, ընտրախախտումների համար սահմանվել են առավել խիստ պատժամիջոցներ ու տույժեր:

Վլադիմիր Վարդանյանը կարևորել է ընտրական գործընթացների վերաբերյալ պատշաճ գնահատման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 17-ին Կառավարության կողմից ներկայացվել էր օրենսդրական նախագիծ, որի նպատակն էր փոխել ընտրական համակարգը՝ անցում կատարելով համամասնական ընտրակարգի և ներմուծել մի շարք այլ փոփոխություններ: Սակայն նախագիծը չի ստացել պահանջվող ձայների երեք հինգերորդը:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ԱԺ-ն համագործակցում է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ. հունիս ամսից նախատեսվում են քննարկումներ ընտրական բարեփոխումների վերաբերյալ:

Կողմերը հույս են հայտնել, որ բարեփոխումները կնպաստեն ապագայում հավուր պատշաճի ընտրություններ անցկացնելուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ