fbpx
Կառավարություն

Քննարկվել է Ֆինանսների նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Ֆինանսների նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է, որ նախարարությունում անցնող ժամանակահատվածում շարունակվել է օպտիմալացման գործընթացը, հաստիքների թիվը 2018-ի 556-ի փոխարեն կազմել է 382՝ նվազելով 31 տոկոսով: Այս ընթացքում էապես օպտիմալացվել է նաև գերատեսչության ծառայողական ավտոպարկը: 17 ծառայողական ավտոմեքենայից կրճատվել 13-ը:

Այնուհետև Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է պետական պարտքի սպասարկմանը՝ ընդգծելով, որ այն իրականացվում է առաջանցիկ տեմպերով: Մեր երկիրը համարվում է նվազ պարտք ունեցող պետություն և ակնկալվում է, որ 2020 թվականին պետական պարտք-ՀՆԱ հարաբերությունը կլինի 50 տոկոսից ցածր:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արժեթղթերի շուկայի զարգացման հնարավորություններին և առաջիկա անելիքներին, գնումների համակարգում բարեփոխումների իրականացման գործընթացին և ֆինանսական ոլորտի այլ թեմաների:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ