fbpx
Քաղաքականություն

Եվրանեսթ ԽՎ-ում այս առավոտ քննարկվել է նաև ԼՂ հակամարտությունը․ Մարիա Կարապետյանը

Եվրանեսթի բյուրոյի նիստում երեկ ընդունվել է բանաձև, որին ես դեմ եմ քվեարկել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցույան պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է «Հարավային Կովկասում անվտանգությունը» թեմայով հարց:

«Այս առավոտ քննարկվել է նաև ԼՂ հակամարտությունը: Մեզ առցանց միացել էին փորձագետներ: Սենյակում էր գտնվում հայաստանյան փորձագետը, և Ադրբեջանից առցանց մի փորձագետ էր միացել, որից հետո մտքեր փոխանակեցին Հայաստանի պատգամավորները՝ գրեթե ամբողջ պատվիրակությունը, և Ադրբեջանի պատգամավորները: Մեր եվրոպացի գործընկերներն էլ արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Այստեղ կարևոր եմ համարում տիկին Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը: Նա հանդիսանում է Հարավային Կովկասում Եվրոխորհրդարանի ներկայացուցիչը: Այսօր նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, և որ ԼՂ հակամարտությունը դեռևս պետք է ստանա իր ամբողջական, համապարփակ, բանակցված, խաղաղ լուծումը»։

Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ «Եվրանեսթի» վեհաժողովի ընթացքում բարձրացվել է ինչպես գերիների և պահվող անձանց հարցը, այնպես էլ պատմամշակութային ժառանգության հարցը։

«Քաղաքական, էներգետիկ, անվտանգային և սոցիալական հանձնաժողովների բանաձևերը դեռևս սևագրի մակարդակում են, առայժմ քննարկվում են, բայց, շեշտեմ, որ սրանք հակամարտության համատեքստ չունեն»,- ասաց Կարապետյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ