fbpx
Տնտեսություն

Քննարկվել է՝ ՀՀ-ում արևային պանելների արտադրությունում ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Քերոբյանի Facebook-ի էջից։

Նշվում է, որ ջերմ բարեկամական մթնոլորտում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, որոնք ուղղված են Հայաստան-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների և արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը։

«Քննարկման ընթացքում անդրադարձել ենք 2020 թվականին Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև համատեղ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ակտիվացմանը, քննարկել ենք Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում արևային պանելների արտադրության մեջ ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորությունները», – գրառման վերջում նշել է Քերոբյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ